Մարիամ Ասլամազյան «Կյանքի դավթարը»
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը, սեպտեմբերի 3-ին ՝ Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հետ համատեղ իրականացնելու է ճանաչված նկարչուհի Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» ինքնակենսագրական պատումների գրքի շնորհանդեսը-վաճառքը, որի հասույթը ուղղվելու է Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի բարենորոգման աշխատանքներին:
Մարիամ Ասլամազյանի կյանքը անմնացորդ նվիրում էր արվեստին: Նրա ստեղծագործությունները այսօր զարդարում են Հայաստանի ազգային պատկերասրահի և մասնաճյուղերի, Մոսկվայի, Պետերբուրգի, Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի՝ շուրջ 50 ճանաչված թանգարանների հավաքածուներն ու մշտական ցուցադրությունները: Սակայն, նրա աշխատանքների ամենաամբողջական հավաքածուն գտնվում է Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում:
Նկարչուհին ապրել է մոտ մեկ դար՝ վրձինը ձեռքին, իսկ կյանքի վերջին տարիներին, ի մի բերելով արածն ու չարածը, գրել է իր «Կյանքի դավթարը» պատումների գիրքը: Նա իրեն բնորոշ անկեղծ շարադրանքի միջոցով, իր անձնական դիտարկումներով վերլուծել է իր՝ որպես կնոջ, ապրումները, պատմել կյանքի բարդ, դժվարին տարիների ու երջանիկ դիպվածների մասին, անդրադարձել իր տաղանդավոր մտավորական-ընկերներ Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի, Վազգեն Առաջին կաթողիկոսի, Ինդիրա Գանդու և այլոց հետ իր հանդիպումների թանկ հուշերին: Գրքում նա իր տեսանկյունից վերանայել է նաև Խորհրդային և հետպատերազմյան տարիները` փորձելով իր վերաբերմունքն արտահայտել այդ տարիների հետևանքների վերաբերյալ:
Պատումների գիրքը առաջին անգամ հրատարակվել է 2000 թվականին Մոսկվայում` իր իսկ հեղինակ Մարիամ Ասլամազյանի միջոցներով, սահմանափակ քանակությամբ: 2016 թվականին «Կյանքի դավթար» ինքնակենսագրականը վերահրատարակվել է Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանի միջնորդությամբ և Մարիամ Ասլամազյանի զարմուհի Գայանե Նիկողոսյանի աջակցությամբ: Գրքում առաջին անգամ տեղ են գտել նաև Գայանե Նիկողոսյանի հոր՝ ճանաչված քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հուշերը Մարիամ Ասլամազյանի մասին, ինչը յուրահատուկ կերպով խորհրդանշում է երկու նշանավոր արվեստագետ ընտանիքների՝ Ասլամազյանների և Նիկողոսյանների կապը:
Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ.Ա.Աբրահամյանի հավաքածու) և Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի միջև ձևավորված շարունակական համագործակցությունը կարևոր մշակութային կամուրջ է ստեղծում ոչ միայն թանգարանային միջավայրում, այլև Երևան-Գյումրի քաղաքների մշակութային կյանքում:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: