Հանդիպում Իշխան Ստեփանյանի հետ
«Նարեկացի» արվեստի միությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, յուրաքանչյուր տարի իր տարեդարձը նվիրում է հայ մեծանուն արվեստագետներից մեկին և ներկայանում նրա ստեղծագործական գործունեությանը նվիրված միջոցառումներով: Այս տարին նվիրված է հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային:
«Սայաթ-Նովայի հետ». այսպես է կոչվում «Նարեկացի» արվեստի միության 12-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների հատուկ շարքը:
Օգոստոսի 30-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունը հրավիրում է ուսուցողական և հետաքրքիր հանդիպումների շարքի 4-րդ հանդիպմանը:
Հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր առավելագույնս ինֆորմացիա ունեն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին:
Այս անգամ մեր հյուրը կլինի դասախոս, գրականագետ, գիտական աշխատանքի և բազմաթիվ ժողովածուների հեղինակ Իշխան Ստեփանյանը: Նա ունի տպագրված մի շարք աշխատություններ ԽՍՀՄ և միջազգային հեղինակավոր հանդեսներում: Հեղինակն է բազում ժողովածուների` «Մանկական պատմվածքներ», «Մահվան առեղծվածներ», «Սայաթ-Նովա. Հայերեն խաղեր», «Երգ երգոց-աստվածաշնչյան գլուխգործոցի չափածո գեղարվեստական շարադրանք», «Սայաթ-Նովա. Հայերեն և թուրքերեն խաղեր»:
Սիրով սպասում ենք բոլորին:
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Գայանե
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ Մայիս ՝ 5000-15000դրամ: Հունիս՝ 5000-20000 դրամ
Հարսանիք թիկունքում
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը` 3000-6000 դրամ:
«Երազ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ Մայիսի 20-ին՝ 5000դր.: Հունիսի 21-ին՝ 5000-8000դր.:
Արթուրո Ուիի կարիերան, որ պ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-10000դր.: