UPrakadUPra: UPache
Կարծում ենք արժե մեր իրականությունից կտրվել մի պահ ու տեղափոխվել հնդկացիների կյանք, կերպարանափոխվել, դառնալ ապաչի ուUPtown-ը վերածել մե~ծ վիգվամի:
Այս հինգշաբթի հագնվում եք հնարավորինս նման ապաչիների ու գալիս UPtown` մասնակցելու UPռակադUPռա: UPache-ին:
Սակայն, եթե դուք ինքներդ չեք կարողանում ձեզ կերպարանափոխել, ապա Յանան բոլոր ցանկացողների համար ապաչիական կերպարներ կստեղծի. դեմքերը կներկի ածուխով, կհագցնի փետուրներով և այլ համապատասխան աքսեսուարներով պատրաստված գլխարկներ:
Էդօգը երաժշտությունը կապահովվի, որը չնայած այդքան էլ կապ չի ունենա ապաչիների հետ, սակայն բոլորին կստիպի պարել, վերանալ իրականությունից ու թափառել հոգիների աշխարհներում, ինչպես շամաններն էին անում մտնելով տրանսի մեջ:
Haik Solar-ն ու Arni Rock-ն էլ այս անգամ բեմից ներքև են իջնելու ու հայտնվեն բարում: Նրանք, հաղորդակցվելով ալկոհոլի երկրային հոգիների հետ պատրաստելու են տարօրինակ ու խորհրդավոր շոթեր:
Dreamcatcher-ներ, լիքը փետուրներ, ապաչիներ և նման շատ այլ բաներ հինգշաբթի օրը UPtown-ում: