Հանդիպում Արամ Համբարյանի հետ
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ի, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի դասախոս, նկարիչ Արամ Համբարյանի հետ:
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը քրիստոնեական եկեղեցու նվիրական աթոռներից մեկն է, իսկ Երուսաղեմն իր հայ համայնքով, հայկական թաղամասով եղել ու մնում է կարևոր հոգևոր և պատմական վայր Հայաստանի ու հայության համար:
Արամ Համբարյանը կներկայացնի Երուսաղեմում հայոց պատրիարքության նշանակալի դերի և սուրբ քաղաքում հայերի գործունեության մասին:
Հայկական մշակույթը նույնպես հազարամյակների հարուստ պատմություն ունի, բայց, ցավոք, մեր նյութական մշակույթի բազմաթիվ արժեքավոր նմուշներ տարածվել են աշխարհով մեկ:
Հանդիպման ընթացքում Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի դասախոսը կխոսի նաև հայկական մշակութային հարուստ ժառանգության մասին՝ անդրադառնալով Երուսաղեմ հասած ձեռագրակազմերի, ձեռագիր մատյանների և մշակութային մեծ արժեք ներկայացնող այլ նմուշների ճակատագրերի մասին։
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: