Հռետորիկա. նվաճի՛ր` համոզելով
Հռետորիկան համոզելու արվեստն ու կարողությունն է։ Խոսքը կարող է լինել գեղեցիկ կամ տգեղ, հարուստ կամ աղքատ, յուրօրինակ կամ շտամպավորված, սակայն էականը սրանք չեն, այլ՝ համոզելը։ Եթե Ձեր խոսքն ազդում է մարդկանց վրա, փոխում նրանց որոշումները և վարքը, ապա Դուք խոսել եք արդյունավետ։
Արդյունավետ խոսք ունենալու համար առաջարկում ենք կարճ ու պրոֆեսիոնալ լուծում։
Ձեզ ենք առաջարկում «Հռետորիկա. նվաճի՛ր համոզելով» թրեյնինգը:
Այս թրեյնինգը Ձեզ համար է, եթե Դուք՝
- որոշել եք հաղթահարել վախն ու անվստահությունը ելույթի և բանակցությունների ժամանակ,
- ցանկանում եք զգալի հաջողությունների հասնել գործնական և անձնական հարաբերություններում,
- ցանկանում եք ազդեցիկ և համոզիչ խոսք ունենալ,
- գիտակցում եք, որ արդյունավետ ելույթ ունենալու կարողությունն անգնահատելի է,
- ցանկանում եք զբաղվել հասարակական, մշակութային կամ քաղաքական գործունեությամբ,
- ցանկանում եք լինել առավել հասկացված,
- ցանկանում եք աշխատանքում լինել առավել արդյունավետ կամ, պարզապես,
- հետաքրքրվում եք հռետորությամբ և գնահատում եք խոսքի արվեստը:
Դասընթացն ընդգրկում է և՛ տեսական, և՛ պրակտիկ (ինտերակտիվ) հատվածներ, որոնք թույլ կտան Ձեզ՝ արագ ընկալելու հռետորական արվեստը և կիրառելու այն կյանքում: Թրեյնինգը հեղինակել եւ վարում է հռետորիկայի, տրամաբանության, ընդհանուր փիլիսոփայության եւ մշակութաբանության դասախոս Գեւորգ Հակոբյանը, ով վարել է
բազմաթիվ թրեյնինգներ և ունի տարիների մանկավարժական փորձառություն՝ որպես
դասախոս և թրեյներ, հեղինակել է գիտական և փիլիսոփայական բազմաթիվ հոդվածներ։
Գրանցման հղում՝
http://bit.ly/2c5k27t
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 094692464
Մուտքը՝ 3500 դրամ (ներառյալ` թեյ, սուրճ, քաղցրավենիք):
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: