Գործակալները ԱՆՔԼ-ից
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
Այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք ԷՕՆում և նշում ենք հայտնի ռեժիսոր՝ Գայ Րիչիի ծնունդը՝ դիտելով նրա վերջին գլուխգործոցը՝ Գործակալները Ա.Ն.Ք.Լ.-ից
Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ Նապոլեոն Սոլոն հաջողված գործողությունների մի ամբողջ շարք ունի: Ամբողջ աշխարհում համարվում է լավագույն գաղտնի գործակալներից մեկը: Նրա հետ կարող է մրցել միայն մեկը՝ ԿԳԲ-ի ամենաերիտասարդ և խոստումնալից գործակալ Իլյա Կուրյակինը: Նրանց մրցակցությունը վերաճում է իրական պատերազմի, որտեղ ոչ ոք չի ցանկանում զիջել: Սակայն հանգամանքները ստիպում են երկու անհաշտ թշնամիներին գործընկերներ դառնալ, այն բանից հետո, երբ երկու երկրների հատուկ ծառայությունները հայտնաբերում են միջազգային քրեական կազմակերպությունը, ում հաջողվել է ատոմային ռումբ ստեղծել:
Տևողություն՝ 116 րոպե
Լեզու՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն` անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
---------------------------------------------------------------------
Dear AEONers, our Cineclub members, or just movie buffs! This Saturday, 10th Saptember, at 7:30pm we expect you to come and celebrate with us famous director Guy Ritchie’s birthday and watch his latest masterpiece, The Man From U.N.C.L.E
Central Intelligence Agency agent Napoleon Solo has a remarkable list of successful operations. He is considered one of the best agents in the world and only one man can compete with him, Illya Kuryakin, the youngest and most promising agent from KGB. Their rivalry grows into a war where no one is going to give in. Nevertheless, the circumstances force the uncompromising enemies to team up after the intelligence services of the counties discover the international criminal organization that has managed to build a nuclear weapon.
Running time: 116 minutes
Language: English with Russian subtitles, or Russian with English subtitles.
Entrance: 1000 AMD (including tea, coffee, biscuits and popcorn).
