«Վերապրում» ֆիլմի ցուցադրում ՆԱՄ-ում
«Նարեկացի» արվեստի միությունում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա ռեժիսոր Մարինե Ասատրյանի «Վերապրում» ֆիլմի ցուցադրումը:
Մարինե Ասատրյանը տարիների ընթացքում հիմնադրել է «Շոկոլադ», «Ավետիս», «Կանթեղ» թատերախմբերը և «Մենք ենք», «Ռոտոնդա», «Իմ թատրոն» ներառական թատերախմբերը:
«Վերապրում» ֆիլմի հերոսները դերասաններ չեն, այլ վերապրածներ և նրանց սերունդները:
Նկարահանումները կատարվել են 2010 թվականին Հալեպում, Տեր Զորում, Շեկ անապատում:
Հարյուր տարի հետո կրկնված դեպքերի պատճառով ֆիլմի մասնակիցներից շատերը նորից բռնել են գաղթի ճամփան, նորից քանդվել է նախնիների հիշողության կծիկն ու վերակծկվել՝ հանգուցվելով նոր սերնդի գրեթե կրկնվող հիշողությանը:
2015 թվականին Հայաստանում նկարահանվել է ֆիլմի շարունակությունը, որում օգտագործվել են նաև արխիվային կադրեր:
Ֆիլմի կայացմանն աջակցել է Պալըխյան ընտանիքը:
Մուտքն ազատ է:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On September 28th, at 7: 00 pm Naregatsi Art Institute will host the screening of the film "Survival" directed by Marine Asatryan.
Marine Asatryan has established theater groups "Chocolate", "Avedis", "Lantern" and inclusive theater groups "We", "Rotonda", "My Theatre".
The heroes of the film "Survival" are not actors.
The film is about the war events and their descendants.
The film was shot in 2010.
Due to the events repeated one hundred years later most of the participants of the film had to emigrate again, they had to recall the atrocities that their ancestors had to undergo.
The follow-up of the film was shot in 2015, where they also used archival footage.
The film was shot under the generous support of the Palekhyan family.
Admission is Free
