Այլ
Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում
«Նարեկացի» արվեստի միությունում սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Արմեն Քեշիշյանի «Աստվածաշնչյան դարձվածների և արտահայտությունների հայերեն-անգլերեն-ռուսերեն բացատրական բառարանը» գրքի շնորհանդեսը:
Արմեն Քեշիշյանի «Աստվածաշնչյան դարձվածների և արտահայտությունների հայերեն-անգլերեն-ռուսերեն բացատրական բառարանը» ընդգրկում է 2007 բառարանային միավոր:
Հեղինակը ոչ միայն «Աստվածաշնչից» դուրս գրած դարձվածներն ու արտահայտություններն է ներկայացրել դրանց անգլերեն և ռուսերեն համարժեքներով, այլև այդ արտահայտությունների կիրառության օրինակներ հաճախ բերել է հայ և համաշխարհային դասական գրականությունից` հայերեն թարգմանությամբ:
Մուտքն ազատ է:
