Ռոքը կանչում է մեզ դեպի Գետամեջ
Ողջույններ ~
Սկզբի համար խնդրում ենք կարդալ ուշադիր՝ մինչև վերջ:
Սիրելի ակումբցիներ, այս շաբաթ-կիրակի՝ գիշերակացով՝ վրաններով քնապարկերով, գնում ենք Գետամեջ գյուղ (ՀՀ Կոտայքի մարզ՝ Հրազդան գետի կիրճ՝ ձախ ափ)՝ Երևանից 15կմ հեռավորության վրա: Կշրջենք, կծանոթանանք Գետամեջ գյուղին, կանցկացնենք հետաքրքիր և յուրօրինակ ժամանց հայակական ռոք, ֆոլկ հետաքրքիր ժանրերի երաժշտության ներքո , և մեր շատ փոքրիկ ներդրումը կունենանք հայաստանի մարզերի դպրոցների բարեկարգման գործում՝ ֆեստի մասնակցության համար մեր տոմսի գումարի միջոցով:
Ցավոք, իվենթը ուշ ենք կազմում, սակայն դեռ ժամանակ ունեք արագ որոշելու և միանալու:
Ուշադրություն, ֆեստի տոմսն արժե 6000 դրամ, սակայն ամսի 15ից հետո տոմսերի գինը կբարձրանա և կդառնա 7,000 դրամ։ Տեղում տոմս գնել չեք կարող: Վաճառվում են The Venue-ից կամ Ants-Yerevan-ից, կամ էլ կապնվեք մեզ հետ:
Ցանկանում ենք նշել, որ սնունդ և խմիչք, ըստ Ռիվեր ֆեստի կանոնների, ներս ընդունել չի կարելի, այնտեղ ամեն ինչ կվաճառվի:
Կարևոր զգուշացում ևս : 2-րդ օրը համերգային ծրագիրը շարունակվելու է մինչև 11:30, այսինքն վերադառնալու ենք արդեն գիշերը, հետևաբար պարտադիր ունեցեք հեծանվային առջևի և հետևի լույսերը:
Դե ինչ, եթե ցանկանում եք ունենալ ոչ մշտական, հետաքրքիր հանգստյան օրեր, ապա միացեք ~
Սիրով՝ Velo Club
