«ԴՐՈՇ ու ԳԻՐՔ» տոնական երեկույթ
Միասին դիմավորենք Անկախության 25-ամյակը։ Սեպտեմբերի քսանի երեկոյան, սկսած ժամը 21:00-ից, բոլորին սիրով հրավիրում ենք Ազատության հրապարակ, որտեղ գտնվող «Դաունթաուն» ակումբում նշելու ենք համազգային տոնի գալուստն այնպես, ինչպես Ամանորի գիշերն ենք ուրախությամբ սպասում կեսգիշերային զանգերի ղողանջին։ Մուտքի արժեքը՝ 1991 դրամ է։ Անկախությունն անգին է։ Խորհրդանշական այս գումարով պարզապես արժեւորելու ենք հայ ժամանակակից գիրքն ու գրականությունը։ Գումարի դիմաց մասնակիցները ձեռք կբերեն անկախ Հայաստանի ազգային, մշակույթային, ցավոք դեռեւս ըստ արժանվույն չգնահատված, մեծագույն նվաճումներից մեկը ՝ անկախության շրջանի հայ գիրքը։ Տոմսի դիմաց տեղում, կամ հաջորդ ողջ օրվա ընթացքում կտրվի «Անտարես» հրատաչակության «XI» շարքից որեւէ գիրք։ Հիշեցնենք, որ այս շարքով հրապարակվում են բացառապես անկախության շրջանի հայ գրականության նշանակալի գործեր։
«Դրոշ ու գիրք» երեկույթի ընթացքում կծածանվեն բազում եռագույններ։ Դրոշ եւ գիրք։ Երկու հզոր խորհրդանիշ։
