Այլ
Օրիգամի. եռաչափ հեծանիվ
Վերսկսելով հանգստյան օրերի մեր միջոցառումների շարքը՝ հատուկ անդրադարձ ենք կատարում օրիգամիին: Վարպետության դասի ընթացքում երեխաների հետ միասին պատրաստելու ենք թղթե եռաչափ հեծանիվներ:
Օրիգամին ճապոնական արվեստ է, որը թարգմանաբար նշանակում է «թուղթը ծալել»: Օրիգամիի շնորհիվ հնարավոր է թղթից պարաստել ցանկացած իր, որը զարգացնում է ձեռքերի մոտորիկան, գեղագիտական ճաշակը, մարզում է հիշողությունը:
Միջոցառումը նախատեսված է 5-12 տարեկան երեխաների համար, արժեքը՝ 2000դրամ:
Վարպետության դասը վարելու է մանկավարժ-հոգեբան Արմինե Ազիզբեկյանը, ով օրիգամիով զբաղվում է շուրջ 8 տարի, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների:
Հանդիպում ենք կիրակի՝ սեպտեմբերի 18-ին, ժամը՝ 12:00-ին, չմոռանաք նախապես գրանցվել:
