Այլ
Hackathon
Beeline-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հոկտեմբերի 1-ին Երեւանում կանցկացնի «Հեքըթոն» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթը։
Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում կմշակեն հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետ կներկայացվեն մասնագետների եւ մենթորների դատին։
«Հեքըթոն»-ում հաղթող կճանաչվեն երկու թիմ, որոնք կստանան մրցանակներ` համապատասխանաբար, $1000 եւ $500:
