Արտթերապիա Թիմ Թայմում
Ցանկանո՞ւմ եք բացահայտել Ձեր հոգեվիճակը, թաքնված հույզերը, տագնապներն ու զգացմունքները: Ուրեմն այս հանդիպումը հենց Ձեզ համար է: Հանդիպումը նախատեսված է երեխաների և մեծահասակների համար:
Նկարելով, քանդակելով կամ գեղարվեստական ձևով մեր տրամադրությունը արտահայտելով` ասես գաղտնագրված հաղորդագրություն ենք ստանում մեր ենթագիտակցականից: Հաճախ դժվարանում ենք խոսքերով արտահայտել մեր մտքերն ու զգացմունքները, անհրաժեշտ բառեր չենք գտնում: Երբեմն ի վիճակի չենք լինում ձևակերպել մեր ապրումները, անուն տալ, թե ինչ ենք զգում: Այստեղ օգնության է գալիս արտ-թերապիան:
Այս հանդիպման ժամանակ դուք ազատ նկարում եք, իսկ արտ-թերապևտը տեղում վերծանում է այդ նկարները:
Արտ - թերապիան թույլ է տալիս.
1. ձերբազատվել տարբեր բարդույթներից,
2. բեռնաթափվել կուտակված ագրեսիվությունից, վախերից և այլ բացասական հույզերից,
3. հեշտացնել թերապիայի գործընթացը. չգիտակցված ներքին կոնֆլիկտներն ու ապրումները հաճախ ավելի հեշտ է արտահայտել տեսողական պատկերների, քան վերբալ`խոսքային հաղորդակցման միջոցով,
4. կենտրոնացնել այցելուի ուշադրությունը նրա մտքերի և զգացողությունների վրա,
5.ակտիվացնել այն մտքերն ու զգացմունքները, որոնք հաճախակի ճնշվում են այցելուի կողմից
Հենց այս նպատակով էլ «Team Time» ակումբը հայտնի արտ-թերապևտ Արմինե Առաքելյանի հետ կազմակերպում է հանդիպում բոլորի հետ՝ առանց տարիքային սահմանափակման:
Օրվա հատուկ գին՝ 1000 դրամ(ներառյալ թեյ,սուրճ և թխվածքաբլիթներ)
Մեր հասցեն՝ Զաքյան 10:
Սիրով սպասում ենք Ձեզ։
