Սահմանագիծը ոտքերի արանքում
Հեղինակ՝ Սամվել Մարտիրոսյան
Ռեժիսոր՝ Սարգիս Արզումանյան
Դերասաններ՝ Հայկ Կլեկչյան, Էդգար Անդրեասյան, Էլիզա Մանթաշյան, Անուշ Միրզոյան, Արսեն Ազիզյան
Պիեսի թատերականացված ընթերցում
Հայրենիքում բիլիարդ խաղացողի մեծ համբավ ձեռք բերած և այդ խաղի գնդերը վարպետորեն ցանցի մեջ նետելու համար Գունդ մականունը վաստակած տարեց ծաղկաբույծը և անհաջողակ նկարիչ նրա երիտասրդ ուղեկիցը վաճառում են սեփական ողջ ունեցվածքը, տունը և ճանապարհ ընկնում դեպի Առանց քամիների հովիտ: Նրանք լսել են, որ այդ հովիտում կլոր տարին բարենպաստ բնակլիմայական պայմաններ են և այնտեղ ծաղկաբույծ Գունդը կարող է կարմրի ու դեղինի բոլոր երանգներով վարդերի բիզնես հիմնել և իր գործընկերոջ հետ աներևակայելի հարստանալ:
Սակայն Առանց քամիների հովիտ տանող ճանապարհը շատ ավելի բարդ ու երկար է դուրս գալիս: Գունդը և նրա երիտասարդ ուղեկիցը՝ Աբելը հայտնվում են անգամ արևելյան երկրների պատերազմական գոտում և այնտեղ գտնում իրենց երրորդ ընկերոջը՝ Կապտասևաչ կատվին:
Տրագիկոմեդիայի այս երեք հերոսներն, ի վերջո, հայտնվում են Առանց քամիների հովիտում, որտեղ, սակայն, գործում են տեղի օրենքները և որոնցից ճանապարհորդները միանգամայն անտեղյակ են... Գունդի, Աբելի և պատերազմի վտանգավոր գոտուց փրկված կատվի համար Առանց քամիների հովիտում սկսվում է առավել զավեշտալի ու ողբերգական կյանքի նոր փուլ...
Տոմսի արժեքը՝ 1000դրամ
