Loft Out․ Դեպի ձիարշավարան
Այս կիրակի՝ սեպտեմբերի 25-ին՝ 14։00-ին, բոլորին ժամադրում ենք #LOFT-ում, որտեղից գնալու ենք Աշտարակ քաղաքի հարևանությամբ գտնվող, 36 տարվա հարուստ փորձ ունեցող "Այրուձի հեծյալ ակումբ":
Loft Out-ի սկզբում ակումբի հիմնադիրը մեզ կծանոթացնի ձիերի հետ, որից հետո մասնակիցներն ուղեկցորդի օգնությամբ կձիավարեն։
Այս հիանալի զբոսանքից հետո մեզ սպասվում է տաքուկ երեկո, որի ընթացքում պատրաստվում ենք խարույկ վառել, կարտոֆիլ ու նրբերշիկ խորովել՝ կիթառով երաժշտական կատարումների ուղեկցությամբ, և, ցանկության դեպքում, նաև խաղեր խաղալ։ Եթե այդ օրն անձրև գա, այն մեզ չի խանգարի, քանի որ թաքնվելու տեղ ենք ունենալու։ ։)
Վերադարձը նախատեսում ենք 22։00-ին։
Մասնակցության վճարը՝ 4500 դրամ (ներառյալ ամեն-ամեն ինչ)
***
«Այրուձի» հեծյալ ակումբը գտնվում է Աշտարակ քաղաքի հարևանությամբ: Այցելելով ակումբ դուք կզգաք այն ազդեցությունը, որը թողնում է ձիերի պես բարի, ընկերասեր, խելացի և ուժեղ կենդանիների հետ «շփումը»: Լավ մասնագիտացած անձնակազմը կծանոթացնի ձեզ ձիերի հետ աշխատելու ամենակարևոր հմտություններին
_________________________________________________________
We are gathering at the LOFT to go to "Ayrudzi riding club" on September 25, at 14:00. The club has 36 years of experience and is located near Ashtarak.
At the beginning of our LoftOut, the club's founder will introduce the horses to us, after which the participants will ride a horse with the help of the guide.
After this, a warm evening awaits us, during which we are going to bonfire, grill potatoes and sausage, play songs with guitar, and play games as well.
We plan to return at 22:00.
Participation fee is 4500 AMD (including everything mentioned).
