Ձկնորսական Մրցումներ Զարթոնքի Լճում
2016թ. Վերջի մրցումները …Սեզոնի փակումը
Ձկնորսական բաց մրցումներ Զարթոնքի լճում աննախադեպ
մրցանակային ֆոնդով:
Արմավիրի մարզ գյուղ Զարթոնք, հեռավորությունը Երևանից 40կմ. Մրցումները տեղի կունենան Հոկտեմբերի 15-ին շաբաթ օրը
Կանոնակարգ
Մրցումներին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր
չափահասները (արական և իգական սեռի)
Մրցումներին կարող եք մասնակցել երկու հոգով (օգնական)
Երկու հոգով ձկնորսության մասնակցելու արժեքն է 12.000դր.
Տեղեկություն՝ Ձեր գնած տոմսերում կլինեն պաշտպանիչ շերտ, կամ փակ ծրար, որի տակ կլինեն համարներ, որոնք էլ կդառնան մասնակցի սեկտորի համարները: Շտապեք ձեռք բերել ամենալավ տեղերը:
Տոմսեր կարող եք ձեռք բերել՝ ք. Երևան (փեթակից 2-րդ հարկ Տատիի մոտ ) Չեխովի փողոցիձկնորսական խանութից, կենտրոն՝ (Տռաբուկո խանութից), ք. Էջմիածին՝երկու որսորդական և ձկնորսական խանութներից, ք. Արմավիր երկու որսորդական և ձկնորսական խանութների և այլ տեղերից:
Մրցույթին աջակցում են <<Տռաբուկո>> և այլ ձկնորսական խանութներ, որոնք էլ հաղթող մասնակիցներին կտրամադրեն անակնկալ նվերներ: Մասնակիցների նվազագույն քանակը հիսուն հոգի, որից էլ կգոյանը նախապես հայտարարած
մրցանակային ֆոնդը…Եթե ինչ-ինչ պատճառով նախապես հայտարարած մարդաքանակը չլրանա, ապա նախապես հայտարարած մրցանակային ֆոնդը կփոփոխվի…
1. Ժամը ՝ 6.30- 7.00 մասնակիցների ժամանումը Զարթոնքի լիճ:
2. Ժամը 7.00-ին շարային անվանակոչ:
3. Ժամը 7.15 -ին կանոնակարգի բանավոր հիշեցում:
4. Ժամը 7.30 մուտք դեպի համարակալած տեղերը (Սեկտորները)
5. Ժամը 8.00 –ին Ձկնորսության սկիզբը ազդարարող (կրակոց)
6. Ժամը 17.00- ին Ձկնորսության ավարտ ազդարարող (կրակոց)
7. Ժամը 17.00- 18.00 պարգևատրում:
Մասնակիցներին խնդրում ենք մրցմանը չուշանալ և Զարթոնք լճի տեղը ճշտել նախապես:
Մրցումների ժամանակ գործում են հետևյալ մրցանակային անվանակարգերը:
Գլխավոր մրցանակ
1. Տեղ ՝ Ընդհանուր ամենաշատ քաշով ձուկ բռնած ձկնորսը:
2. Տեղ ՝ երկրորդ ամենաշատ քաշով ձուկ բռնած ձկնորսը :
3. Տեղ ՝ երրորդ ամենաշատ քաշով ձուկ բռնած ձկնորսը:
Հաշվարկային (զաչոտնի) են համարվում բոլոր տեսակի
ձկնատեսակները՝ Ծածան,Հայլեծածան, Կոյ, Սպիտակ Ամուր, Պնդաճակատ, Լոքո, Լեն Բերան, Պլատվա, Գուստեռա,Կարմիր Փետուր Կողակ,Կարաս, Բիչոկ,Ստեռլեց, Ճանար, Պադուստՙ Ժերեխ և այլն:
Գլխավոր մրցանակ անվանակարգում
Առաջին տեղ բռնած ձկնորսը կպարգևատրվի 80.000դր
Երկրորդ տեղ բռնած ձկնորսը կպարգևատրվի 60.000դր
Երրորդ տեղ բռնած ձկնորսը կպարգևատրվի 40.000դր
Գլխավոր մրցանակ անվանակարգից զատ
Հավելյալ պարգևատրվում է այն ձկնորսը կամ ձկնորսները ովքեր բռնել են ՝ օրինակ
Ամենամեծ քաշով բռնած ձուկը: 30.000դր.(Քաշը 2,5կգ և ավելի)
Առաջին բռնած ձուկը( Լոքո) 40.000դր.
Յուրահատուկ ձուկ 50.000դր. (Կոյ տեսակ)
Մրցումների ժամանակ եթե կլինեն կին ձկնորսներ ապա կազմակերպիչների, տնօրինության
կողմից կստանան նվերներ:
Եթե կլինեն երկու և ավելի ձկնորսներ ովքեր ամենամեծ քաշով անվանակարգում բռնած ձկների
քաշը կլինի հավասար, ապա մրցանակը կբաժանվի այդ մասնակիցների միջև:
Եթե կլինեն երկու և ավելի ձկնորսներ ովքեր առաջին ձուկը անվանակարգում կբռնեն
միարաժամանակ նույն պահին ապա կրկին մրցանակը կբաժանվի այդ մասնակիցների միջև: Կլինեն կարմիր գույնի դրոշակներ, և երբ որ մասնակիցը կբռնի իր հաշվարկային (Լոքո տեսակի) առաջին ձուկը, ապա պետք է բարձրացնի կարմիր դրոշակը, որպեսզի մրցավարը մոտենա տվյալ սեկտորին և հերթագրի արդյունքը:
Եթե օրինակ արդեն պարզվել է առաջին ձուկ անվանակարգում բռնող մասնակիցը, ապա մյուս
մասնակիցները էլ չեն կարող մրցանակային տեղի համար պայքարել:
Յուրահատուկ ձուկ անվանակարգում մրցանակ կստանա այն մասնակիցը որը մրցույթի ժամանակ կբռնի Կոյ տեսակի ձուկը:
Մրցումների ժամանակ կարող է լինել այնպես որ մեկ ձկնորսը հաղթի մի քանի անվանակարգում,
հետևաբար ստանում է այդ անվանակարգերի համար նախատեսված ամբողջ մրցանակը:
Պարտադիր նախապայման
Ձկնորսական կարթերի կանոնակարգը
1. Ձկնորսը ջրի մեջ ձուկ որսալու համար կարող է ունենալ առավելագույնը երկու ձկան կաթ,
նվազագույնը մեկ:
2. Ամեն կարթի վրա թույլատրվում է ունենալ մեկ ձկան կեռ:
3. Ձկնորսը ջրի մեջ ձուկ որսալու համար կարող է ըստ իր ցանկության ունենալ՝ օրինակ երկու ձկան կարթ լողակ տեսակի (պապլավոչնայա ուդչկա),
4. Ձկնորսը ջրի մեջ ձուկ որսալու համար կարող է ունենալ երկու հատ ձկան կարթ հատակային տեսակի (դոննայա ուդչկա Գռուզ)
5. Ձկնորսը ջրի մեջ ձուկ որսալու համար կարող է ունենալ երկու հատ ձկան կարթ կերամանով և կապարե ծանրոցով (ֆիդռնի սնաստ կառմուշկայով)
6. Ձկնորսը ջրի մեջ ձուկ որսալու համար կարող է ունենալ իր ցանկությամբ երկու տարբեր տեսակի ձկան կարթեր իր նախընտրությամբ՝ Օրինակ լողակ տեսակի ձկան կարթ՝ մեկ հատ և հատակային տեսակի ձկան կարթ մեկ հատ:
7. Ուշադրություն…Ձկնորսության մրցույթին օգնող մասնակիցը իրավունք ունի ձուկ որսացող մասնակցին օգնել, Օրինակ՝ ձուկը հանել ձողացանցով, կեռը հանել ձկան բերանից, դնել ձուկը ցանցը, կեր սարքել, կերակրել ձկներին, խճճված թելը քանդել, պռոտոկոլում ստորագրել և նման ծառայություններ, բայց իրավունք չունի կաթով ձուկ բռնել, բացառությամբ երբ որ մասնակիցը լքել է իր սեկտորը և գնացել է պետքարան:
8. Ձկան թելերի, կապարե ծանրոցների, ռետինե աքսեսուարների, լողակների, կարաբինների և կեռերի համարների ընտրությունը ազատ է :
9. Սեկտորների միջև եղած հեռավորությունը 8-10մ. Հնարավոր է լինեն տեղեր, որ մեկ երկու մետրով սեկտորի հեռավորությունը փոփոխվի ըստ տեղանք, և ասենք մի սեկտորց մյուսը լինի 12մ.
10. Մասնակիցը պետք է ձուկ որսա իր սեկտորից սկսած դեպի աջ ընկած հատվածում:
Այս տեսակի մոտեցումը կազմակերպիչների անձնական կանոնակարգն է և թույլ է տալիս որպեսզի ձկնորսները իրենց ընտրությունների մեջ լինեն հնարավորինս ազատ:
Նորամուծություն…
Ձկնորսության ընթացքում ձկները կշռվելու են և բաց թողնվել լիճը: Մրցավարի և մասնակցի օգնական հետ միասին, որտեղ օգնականը իր ստորագրությամբ պռոտոկոլում կհաստատի կշռված ձկան քաշը: Իսկ եթե մասնակիցը մասնակցում է առանց օգնականի ապա իր ինքնագիրը կդնի հենց մասնակիցը: Այս մոտեցումով էլ ավելի կհետաքրքրանա պայքարը մրցողների միջև և վերջում միայն գլխավոր մրցավարը կիլոգրամները հաշելուց հետո կարող է հայտարարել հաղթող սեկտորներում գտնվող մասնակիցների անունները:
Ձուկը վերադարձնելով իր հարազատ միջավայր՝ երիտասարդ սերինդին սերմանում ենք, որ չի
կարելի ձկան վերաբերվել որպես կերակուրի, այլ սովորեցնում ենք <<բռնեցիր բաց թողեցիր
սկզբունքին>>:Այս սկզբունքը գալիս է անգլիացիներից, և այս մոտեցումը օգնում է որպեսզի
բռնված ձուկը էլ ավելի մեծանա, և հաջորդ անգամ ավելի մեծ քաշ ապահովի մասնակցին:Այս
մոտեցումով լճերից ձուկը չի վերանում, և գալիք սերունդների համար նույնպես լճերում որսալու
հաճույք է մնում:
Թույլատրվում է մինչև 3կգ ձուկ և տանել տուն:
Խստիվ արգելվում է !
Մրցումներին ներկայանալ ՈՉ՝սթափ վիճակում:
Չի թույլատրվում
Մասնակիցը տեղափոխվի իր սեկտորից մի այլ սեկտոր:
Մասնակիցը մրցման ժամանակ մոտենա մյուս մասնակցին:
Եթե ինչ – ինչ պատճառով մասնակիցը ուզում է մոտենալ իր կողքի մասնակցին ապա միայն մրցավարին զգուշացնելուց հետո:
Եթե մասնակիցը ուզում է ժամանակավոր հեռանալ իր սեկտորից, ապա պետք է տեղյակ պահի մրցավարին:
Մասնակիցը իր բռնած ձուկը փոխանցի իր ընկերոջը որը գտնվում է իր կողքի կամ մի այլ սեկտորում:
Զարթոնք լճի տնօրինությունը, մրցավարական կազմը, կազմակերպիչները զգուշացնում են, որ
կանոնակարգից դուրս տեղի ունեցած ցանկացած երևույթներ հայտնաբերելու դեպքում
մասնակիցները կհեռացվեն մրցույթի մասնակցելու իրավունքից:
Կերի տեսակները
Ձկնորսը կարող է ձուկ որսալ կարմիր որդով, սպիտակ որդով, բոյբոյով, մորեխով,
եգիպտացորենով, պեռլովկայով, հացով, բոյլով, առամատիզացված բնական կերերով,
ժմեխով և այլն: Խայծերի ընտրությունը ազատ է և ով ինչով կարող է թող բռնի:
Բացառությամբ արհեստական, սիլիկոնային, եռկեռանի մետաղական ձկնատեսակներց (վոբլեռ, կաստմաստեռ, տռայնիկ, բլեսնա, և այլն): Ձկնորսության ընթացքում ձկնորսը իրհետ կարող է ունենալ նախակեր (պադկոռմկա) Նախակերի քանակը անսահմանափակ է:
Մրցավարների կողմի կանոնակարգից դուրս խախտումներ հայտնաբերելու դեպքում մասնակիցը կհեռացվի մրցույթից
Ի գիտություն մասնակից ձկնորսներին, որ մրցման օրը Զարթոնք լիճ տարածքում կարող եք
ձեռք բերել ձկնորսական պարագաներ և կերերի տարբեր տեսականիներ:Մրցումներին աջակցում է Տռաբուկո խանութը:
