Այլ
Մենեջմենթ․ դեպի նպատակներ՝ թիմով
Երբ ապագա գործարարը դնում է նպատակ, որին հասնելու համար սեփական ուժերը բավարար չեն, առաջանում է մենեջմենթի անհրաժեշտությունը: Մենեջմենթը գիտություն է թիմով նպատակներին հասնելու մասին:
Այս մասին սեմինար տեղի կունենա սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19։00-ին, LOFT-ում։
ԹՐԵՅՆԻՆԳԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԽՈՍԵՆՔ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԵՄԱՆԵՐԻՑ՝
-Ինչով պետք է և չպետք է զբաղվի ղեկավարը
-Ինչպես կոլեկտիվից ձևավորել թիմ
-Ինչպես պատվիրակել պարտականություններն ու իրավունքները
-Ստուգել, թե չստուգել աշխատակցին
-Ինչպես ձևավորել մեխանիզմ,որը հնարավորություն կտա ղեկավարին ունենալ ազատ ժամանակ
Թրեյնինգը նախատեսված է փոքր և միջին բիզնեսի ղեկավարների ու մենեջերների համար:
Մուտքավճարը՝ 1800 դրամ։