«Ճանապարհ»
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի կողմից նկարահանված «Ճանապարհ» ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը պատմում է տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց մասին, ովքեր պարբերաբար բախվում են ճանապարհային դժվարություններին՝ հանրային տրանսպորտի անմատչելիություն, դժվարանցանելի ճանապարհներ, թեքահարթակների բացակայություն:
Ֆիլմի ռեժիսորն է Անժելա Ֆրանգյանը:
Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև քննարկում «Հայաստանում հաշմանդամների ճանապարհատրանսպորտային խնդիրները» թեմայի շուրջ:
«Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիան հիմնադրվել է 1993 թվականին անկախ լրագրող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Հովհաննիսյանի կողմից:
Ստուդիայի նկարահանած վավերագրական ֆիլմերը ցուցադրվել են BBC (Մեծ Բրիտանիա), ARTE (Ֆրանսիա), PBS (ԱՄՆ), WDR (Գերմանիա) և YLE (Ֆինլանդիա) հեռուստաալիքներով:
Մուտքն ազատ է: