Գործարար հաղորդակցում
Գործարար հաղորդակցումը մեր առօրյայի անհրաժեշտ մասն է, այլ մարդկանց հետ շփման կարևոր տեսակներից մեկը: Ուստի այդ հարցում վարվելակերպի և գործնական էթիկետի ընդհանուր կանոնների իմացությունը անհրաժեշտություն է և միայն մեծացնում է հաջողության հասնելու հավանականությունը:
Դասընթացի ընթացքում կխոսենք հետևյալ թեմաների մասին`
•Էթիկետի կանոններ (բարևել, ձեռք սեղմում, ներկայանալ),
•Արտաքին տեսք և հագուստ,
•Հեռախոսազրույցի և գործնական նամակագրության կանոններ:
Թրեյնինգի արժեքն է՝ 2000 դրամ:
Տևողությունը՝ 2 ժամ՝ ներառյալ սուրճի ընդմիջում:
Ուշադրություն, մասնակիցների առավելագույն քանակը` 20
Թրեյնինգը կկայանա հոկտեմբերի 15-ին, մեկնարկը՝ 19:00-ին:
Թրեյնինգը կվարի՝ Թամարա Ավանեսյանը (իրավաբան, հաշվապահ, «Գործարար էթիկա» և «Գործարար էթիկայի հիմունքներ» գրքերի հեղինակ):