Սոսե միջազգային կինոփառատոն
«Նարեկացի» արվեստի միությունում սեպտեմբերի 23-30-ը «Սոսե» միջազգային կինոփառատոնի շրջանակում կցուցադրվեն «Զիս» մշակութային կենտրոնի նախաձեռնած «Բովանդակությունը՝ կին» խորագրի ներքո ներկայացված ֆիլմերը:
Փառատոնն անվանվել է հայ ազատագրական շարժման գործիչ Աղբյուր Սերոբի կնոջ՝ Սոսե Մայրիկի պատվին:
«Զիս» մշակույթի կենտրոնի նախաձեռնած կինոփառատոնը Հայաստան կբերի խաղարկային, փաստագրական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, որոնց թեման կինն է։
Մրցութային ծրագրին մասնակցող ֆիլմերով հեղինակները խոսելու են կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների, կարողությունների և ընտանիքում ու հասարակության մեջ նրա ունեցած դերակատարման մասին:
Նշենք, որ փառատոնին ցուցադրվող ֆիլմերի մեծ մասը ներկայացնում են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի մասնակիցները:
«Նարեկացի» արվեստի միությունում կինոյի սիրահարները «Սոսե» միջազգային կինոփառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերը կարող են դիտել սեպտեմբերի 23-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 30-ին` ժամը 15:00-ից մինչև 17:00-ը, իսկ սեպտեմբերի 29-ին` ժամը 15:00-ից մինչև 16:00-ը։
«Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվող ֆիլմերի ցանկ՝
23.09.2016, 15:00
Odessa as it is. People – Events - Օդեսսան, ինչպես որ կա: Մարդկանցից մինչև իրադարձություններ
Spilling Salt -Աղ շաղ տալով
26.09.2016, 15:00
Lampedusa - Լամպեդուզա
27.09.2016, 15:00
ID - Նույնականացման համար
For Eva - Եվայի համար
Mother - Մայրը
Ana -Անա
Samira - Սամիրա
My Baby Shot Me Down - Յարը Մարդու Յարա Կուտա
28.09.2016, 15:00
The Dybbuk. A Tale of Wandering Souls - Դիբուկ. Թափառող հոգիների պատմությունը
29.09.2016, 15:00
To My Father - Հայրիկիս
Ardak - Արդակ
30.09.2016, 15:00
Ten Centimeters of Life - Կյանքի տասը սանտիմետրը
The Diary of Theodore Kracklite - Թեոդոր Քրաքլիթի օրագիրը
Water vender - Ջրավաճառը
Sprint to the past - Մրցավազք դեպի անցյալ
To The Sea - Դեպի ծով
Մուտքն ազատ է: