Charisma Խարիզմա
Հարգելի ընկերներ,
Հոկտեմբերի 6-ին, 18։30-ին հրավիրում ենք բոլորին ԳՈՅ կենտրոն մասնակցելու անգլերեն լեզվով սեմինար-քննարկմանը։
Դուք ունեք բացառիկ հնարավորություն ոչ միայն զարգացնել Ձեր անգլերեն լեզվի իմացությունը, այլ նաև լսել և ակտիվ մասնակցել ժամանակակից աշխարհում այդքան արդիական թեմայի քննարկման, ինչպիսին է «ԽԱՐԻԶՄԱՆ»։
Թեմայի շրջանակներում քննարկելու ենք՝
Խարիզման, որպես հուզական հոգեկան ընդունակություն,
Բնությունից, Աստծուց մարդուն տրված շնորհ,
Խարիզմայի կրոնական ու հոգեբանական տարբերակումները,
Ժամանակակից աշխարհում խարիզմա հասկացության կրած փոփոխությունները,
Խարիզմատիկ մարդիկ և նրանց թողած ազդեցությունները։
Այսպիսով հանդիպում ենք հոկտեմբերի 6-ին, ժամը 18։30-ին
ԳՈՅ կենտրոնում․․․
Սեմինարը վարում է լեզվաբան, բարոյագետ՝ Ստելլա Լոռեցյանը
Մուտքի արժեքն է՝ 500 ՀՀ դրամ:
Ակումբի անդամների համար անվճար:
Հասցե՝ Բաղրամյան 50գ շենք (Հայ-արգենտինական դպրոցի հարևանությամբ):