Freedom միջազգային լուսանկարչական ցուցահանդես
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների և Էրեբունի-Երևան ամենամյա փառատոնի շրջանակներում ImYerevan-ը նախատեսում է FIAP միջազգային լուսանկարչական միության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ իրականացել միջազգային բացօթյա լուսանկարչական ցուցահանդես` FREEDOM խորագրի ներքո:
FREEDOM միջազգային լուսանկարչական փառատոնին այս տարի մասնակցել են մոտ 400 միջազգային և հայաստանյան լուսանկարիչներ, որոնցից եզրափակիչ փուլ անցած լուսանկարիչների աշխատանքները կցուցադրվեն հոկտեմբերի 8-ին Հյուսիսային պողոտայում:
Լուսանկարների թեման ազատությունն է, իսկ ժանրը` համաշխարհային մասշտաբով թրենդ համարվող «Սթրիթ ֆոտո» (street photo) ժանրը: Ներկայացվելու են աշխարհի ամենահայտնի և գեղեցիկ քաղաքաներում, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանում կատարված լուսանկարներ: Լավագույն աշխատանքներն ընտրվել են միջազգային ժյուրիի կողմից: Մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կդառնան ցուցահանդեսի բացման օրը` հոկտմեբերի 8-ին: