Վարպետության դասեր «Այբ» դպրոցում
Ինչպիսի՞ն պետք է լինեն կրթական հիմնադրամի 10-ամյակի միջոցառումները։ Իհարկե, կրթական։ :) Տոնական միջոցառումների շարքում «Այբ» հիմնադրամը կազմակերպում է վարպետության դասեր։
Եվ այսպիսով...
Ովքե՞ր I Բանախոսներ
«Այբ» ակումբի անդամներ Դավիթ Յան, ԱՄՆ (ABBYY ընկերության հիմնադիր, «iiko» ընկերության համահիմնադիր, «Findo» ընկերության համահիմնադիր և նախագահ), Ռուբեն Հարությունյան, Ռուսաստան («Henderson» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն), և Արամ Փախչանյան, Հայաստան (ABBYY ընկերության փոխնախագահ, «Այբ» դպրոցի տնօրեն)։
Ի՞նչ I Թեմաներ
• Դավիթ Յան․ «Կարո՞ղ է արդյոք համակարգիչը ստեղծագործել։ Արհեստական բանականություն, խոր նեյրոնային ցանցեր» «Сможет ли компьютер творить? Искусственный интеллект. Глубокие нейронные сети» (դասընթացի լեզուն՝ ռուսերեն)
• Ռուբեն Հարությունյան․ «Հաջողակ բիզնեսի գաղտնիքը․ ո՞րն է ավելի կարևոր՝ մարդի՞կ, թե՞ գործընթացները» «Секрет успешного бизнеса: что важнее − люди или процессы?» (դասընթացի լեզուն՝ ռուսերեն)
• Արամ Փախչանյան․ «Կրթության մարտահրավերները․ ինչ է մեզ սպասում ապագայում» (դասընթացի լեզուն՝ հայերեն)
Որտե՞ղ I Անցկացման վայր
«Այբ» դպրոցի «Հայաստան» դահլիճ
Մուտքն ազատ է, բայց գրանցումը՝ պարտադիր: :) Տեղերը խիստ սահմանափակ են։