«Մարդը՝ բնության մի մասնիկ»
«Մարդը՝ բնության մի մասնիկ»
Հոկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին–ին Կենտրոնը հանրությանը կներկայացնի «Մարդը՝ բնության մի մասնիկ» խորագիրը կրող հայ-ճապոնական համատեղ ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը բաց է մինչ հոկտեմբերի 7-ը:
Հայ-ճապոնական «էյբիք» կազմակերպության նախաձեռնությամբ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հոկտեմբերի 4-ին կկայանա «Մարդը՝ բնության մի մասնիկ» խորագիրը կրող հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսի բացման արարողությունը:
Հայ-ճապոնական «էյբիք» կազմակերպությունը, համագործակցելով Ճապոնիայի Գալերիա Գինձա Ի Չոմե ցուցասրահի հետ (տնօրեն՝ Մակի Միկիկո), մեկ տասնամյակ է, ինչ կազմակերպում է համատեղ անհատական և խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում և Ճապոնիայում: Նպատակն է հայ արվեստասերին ծանոթացնել Ճապոնիայի ժամանակակից արվեստին և, փոխադարձաբար, ճապոնացի արվեստասերին՝ հայ ժամանակակից գեղանկարչությանը:
Ցուցահանդեսին իրենց ստեղծագործություններով կներկայանան հայ և ճապոնացի արվեստագետներ Այակո Ֆուջիմոտոն, Միձուե Թաքուջին, Խաչատուր Մարտիրոսյանը, Աշոտ Հարությունյանը, Հասմիկ Ավետիսյանն ու այլոք: