Երևանյան Shopping Night
Հոկտեմբերի 7-ին Երևան մոլում Երևանյան Shopping Night է՝ Էրեբունի-Երևան տոնին ընդառաջ:
Մինչև 70% գլխապտույտ զեղչեր, ակցիաներ, հատուկ առաջարկներ և նորաձևությանը նվիրված միջոցառումներ՝ ուղեկցվող դիջեյի երաժշտության վարակիչ բիթերով:
Տեղի կունենա հանդիպում ոճաբան Արմեն Գալյանի հետ, ով կներկայացնի այս աշնան նորաձևության գլխավոր թրենդները:
Երևանյան Shopping Night-ին մոլի բոլոր այցելուներին կտրամադրվի Երևան մոլ ակումբային քարտ, իսկ նրանք, ովքեր իրենց ակումբային քարտին կգրանցեն 200000 և ավել ՀՀ դրամի գնումներ՝ կստանան նվեր քարտ մոլում գործող խանութների կողմից:
Շտապեք միանալ տոնին:
Հոկտեմբերի 7-ին Երևան մոլն աշխատելու է մինչև կեսգիշեր։