Երևանի ծննդյան օրը/ Yerevan Day/ День города
Ամեն ինչ հոկտեմբերի 8-ի սպասվելիք Երևանի ծննդյան օրվա մասին՝ միջոցառումներ, ժամանակացույց, հարցազրույցներ:
Քաղաքի ծննդյան օրը կմեկնարկի ջրցան մեքենաների շքերթով Երևանի փողոցներով:
Sanitek Armenia
Հոկտեմբերի 8-ին ժամը 11:00-12:00-ը երիտասարդ-կամավորները, ինչպես նաև կոմունալ ծառայությունները կիրականացնեն հուշարձանների լվացում:
Հոկտեմբերի 8 ժամը 11:30-19:00 ԵրևանԱՐՏ. «Մեկ կտավ Երևանիս»....Համեցեք Սարյան պուրակ:
Մեր շատ սիրելի Կարաոկեի սիրահարներ և մեր քաղաքի հյուրեր՝ այս տարի նույնպես, արդեն ավանդույթ դարձած բացօթյա կարաոկե հարթակ՝ սիրելի քաղաքի 2798 ամյակի առթիվ:
Հանդիպում ենք ինչպես միշտ, Երևանի լավագույն վայրերից մեկում՝ Հյուսիսային Պողոտայում (Beeline-ի և UCOM-ի միջև ընկած հատվածում ):
Այս պահից սկսած` կարող եք հերթագրվել՝ ուղարկելով մեզ, ձեր նախընտրած երգի անվանումը:
Բացօթյա Կարաոկե Հարթակ
Շաբաթ օրը` Հոկտեմբերի 8, ժամը` 16:00
Կազմակերպիչ` Երևանի Քաղաքապետարան:
Հատուկ ռոքի սիրահարների,
քանի որ չեք ցանկանում, որ անակնկալ մնա ձեզ համար, բացում ենք չակերտները,
հոկտեմբերի 8-ին ռոքի հարթակում ելույթ կունենան՝
#Fairwind #Lousnelius #Unaesthetic և #RozenTal խմբերը:
Ծրագրի պատասխանատու՝
Հայաստանի ռոքի ասոցիացիա
Հոկտեմբերի 8-ին ժամը 13:00-22:00 տեղի կունենա հնաոճ մեքենաների ցուցադրություն Շահումյան հրապարակում:
Հոկտեմբերի 8-ին Մանկական զբոսայգում ժամը 13:30-18:00 կգործի մանկական հարթակ: Ամեն ինչ փոքրիկների համար. տիկնիկային ներկայացումներ, ծաղրածուներ, խաղավարներ, հեքիաթի հերոսներ և այլն:
Երևանի ավագանին հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը՝ Երևանի 2798-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև հայրենական սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունների և տարած փայլուն հաղթանակների համար հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Գևորգի Ալեքսանյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու որոշման նախագիծը։
Երևանի 2798-րդ տարեդարձի առթիվ, նկատի առնելով սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը, միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունները և տարած փայլուն հաղթանակները, Երևանի ավագանին հաստատել է նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի և Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, Ռուսաստանի Դաշնության միջազգային կարգի սպորտի վարպետ Միհրան Էդիկի Հարությունյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու որոշման նախագիծը։