Համերգ-դասախոսություն ՆԱՄում
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի նախաձեռնած «Կարոս խաչ» խորագիրը կրող համերգ-դասախոսություն:
Միջոցառման ընթացքում իրենց խոսքով հանդես կգան «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի պատասխանատու Լալա Մնեյանը, Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը, իսկ ազգագրագետ, երաժշտագետ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ազգագրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալինա Փահլևանյանը դասախոսություն կկարդա «Կարոս խաչ» վիպական ասքի մասին:
«Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի նպատակը հայ ավանդական երգի, պարի, ծեսերի ներկայացումն ու հանրայնացումն է, որպեսզի մարդիկ ճանաչեն իրենց ինքնությունն ու մշակույթը՝ ծանոթանալով նաև դրանց գաղափարական բովանդակությանը:
Երեկոյի ավարտին երաժշտական կատարմամբ հանդես կգա «Ոստան» ավանդական երգի-պարի խումբը:
Մուտքն ազատ է: