Զարգացման ծրագիր 5-11 տարեկան երեխաների համար
Դուք ունեք 5-11 տարեկան երեխա և ցանկանում եք բացահայտել երեխայի ունակությունները, ապահովել երեխայի բազմակողմանի զարգացումը, ուզում եք մեկ տարվա ընթացքում երեխային տալ բազմաթիվ հմտություններ, գիտելիքների հարուստ պաշար, շփման փորձ տարբեր մասնագետների հետ, ապա այս նոր նախագիծը հենց Ձեր երեխայի համար է:
Դասավանդվող հիմնական առարկաներն են`
•Դերասանի վարպետություն
•Հաղորդավարություն
•Պար
•Վոկալ
•Կասկադիորական արվեստ
•Սուսերամարտ
•Հրաձգարանային պարապմունքներ
•Նկարչություն
•Խոսքի տեխնիկա
•Մանկական յոգա
•Հոգեբանություն (բարդույթներից ձերբազատում, հանրության առջև ելույթ ունենալու վախի հաղթահարում)
•Էթիկա
Դասընթացի նկարագիրը.
1.Երեխաները մեկ տարվա ընթացքում բազմակողմանի տեսական ու պրակտիկ դասընթացներին մասնակցելու հնարավորություն կունենան:
2. Կլինեն պրակտիկ դասեր ու նկարահանումներ պրոֆեսիոնալ հեռուստատեսային տաղավարներում:
3.Կիրականացվեն մարտական ու կրակային պատրաստություններ հատուկ պայմաններում:
4. Դերասանական վարպետության դասերը կամփոփվեն մեծ բեմում` ներկայացումների միջոցով:
5.Դասընթացը կօգնի, որ Ձեր երեխան մեկ տարվա ընթացքում բազմաթիվ ոլորտներ փորձարկելու միջոցով ավելի լավ կողմնորոշվի իր ապագա մասնագիտության ընտրության ու կարողությունների արդյունավետ օգտագործման հարցում:
6. Դասընթացը միակն է Հայաստանում, որը կապահովի Ձեր երեխայի ֆիզիկական և մտավոր համաչափ զարգացումը:
7. Դասավանդման մեթոդը ներառում է Արևմտյան և Արևելյան լավագույն կրթական ծրագրերի համադրությունը:
8. 15 օրը մեկ անգամ մասնակիցները կունենան գործնական հանդիպումներ ու շփումներ Հայաստանի լավագույն դերասանների ու հաղորդավարների հետ:
Դասընթացը տևում է մեկ տարի և սկսվում է 2016 թվականի հոկտեմբերի 25-ից :
Ունիվերսալ դասընթացի ամսավճարը կազմում է 28 000 դրամ:
Առաջին 2 դասերն անվճար են։
Դասաժամի տևոությունը. 5-8 տարեկան երեխաների համար` 60 րոպե, 9-11 տարեկան երեխաների համար` 90 րոպե:
Դասաժամերի սկիզբը Ձեր ընտրությամբ` 16:00, 17:00, 18:00 կամ 19:00-ին:
Մասնակիցները դասընթացի վերջում կստանան ավարտական վկայական` հաստատված ոլորտի լավագույն մասնագետների կողմից:
