«Պաշտպանված են արդյո՞ք երեխաների իրավունքները Հայաստանում»
«Պաշտպանված են արդյո՞ք երեխաների իրավունքները Հայաստանում»
Հոկտեմբերի 14 -ին ժամը 17։00, «Հոդված 3» ակումբը հրավիրում է հանրային քննարկման երեխաների իրավունքների պաշտպանության, հաստատություններում և ընտանիքում բռնությունը որպես դաստիարակման մեթոդ և դրա ազդեցությունը, ընտանեկան բռնության հետևանքները երեխաների հոգեվիճակի վրա և այլ խնդիրների վերաբերյալ:
Հայ իրականությունում ամենատարածվածներից է «ամեն ինչ հանուն երեխայի» արտահայտությունը, մինչդեռ մասնագիտական հետազոտությունները բացահայտում են այլ իրականություն։ Բազմաթիվ ընտանիքներում երեխաները ենթարկվում են ֆիզիկական կամ հոգեբանական բռնության որևէ տեսակի, իսկ անհաշտ ընտանիքներում երեխաների շահերը գրեթե միշտ անտեսվում են և՛ ծնողների, և՛ պետության կողմից։
Շատ ծնողներ նորմալ են համարում երեխային ապտակելով դաստիարակելը, իսկ բռնության ենթարկված կանանց ճնշող մեծամասնությունը՝ բռնարարից չհեռանալու իրենց որոշումը հաճախ արդարացնում է երեխաների շահերով, սակայն իրականում երկու դեպքում էլ խեղվում է երեխայի բնականոն զարգացումն ու իրավունքները։
Ի՞նչ ազդեցություն է ունենում բռնությունը երեխաների վրա, ինչպե՞ս և ո՞վ է պաշտպանում երեխայի իրավունքները Հայաստանում, այս և նմանատիպ բազում այլ հարցեր կքննարկվեն հանդիպման ընթացքում։
