Այլ
The Mask խաղի շնորհանդեսը LOFT-ում
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19։00-ին, #LOFT-ում կկայանա նոր, ինտելեկտուալ The Mask խաղի շնորհադեսը:
Այս խաղը կօգնի ձեզ ինքնաբացահայտվել, կատարելագործել հաղորդակցման հմտությունը,
զարգացնել երևակայությունը, անալիտիկ (վերլուծական) մտածողությունն ու տրամաբանությունը և ավելի լավ ճանաչել խաղընկերներին:
The Mask-ը դերեր է հատկացնում յուրաքանչյուր խաղացողի, որոնցով էլ վերջիններս պետք է
հադես գան ու գտնեն խաղի հանցագործին:
Գոյ ակումբի թիմը ձեզ համար կվարի խաղը, ավելի մանրամասն կբացատրի կանոնները, կներկայացնի խաղի տարբեր վարիացիաները:
Մուտքավճարը 1500 դրամ:
