«Հսկան, որը երազում էր ջութակ նվագել»
Ուզում ե՞ք ծանոթանալ ամենասովորական հսկայի պատմությանը, որն ընդամենը ուզում էր ջութակ նվագել սովորել: Նարինե Աբգարյանի հեղինակած հեքիաթի հայերեն հրատարակության շնորհանդեսին շատ երեխաներ էին ներկա, բայց շատերն էլ բաց են թողել եւ կարող են միանալ մեր միջոցառմանը:
Կիրակի՝ 14:00-ին, երեխաներին հրավիրում ենք հեքիաթի շուրջ աշխատանքային հանդիպման: Նախ մի հատված կկարդանք հսկայի այս գեղեցիկ պատմությունից, հետո մեր Քնարիկի պատրաստած բացառապես բնական ու փափուկ ծեփոնով կփորձենք համատեղ ջանքերով ստանալ հեքիաթի կերպարները, իսկ եթե ցանկություն ունեք ծանոթանալ բարի հսկայի երազանքի պատմությանն ամբողջությամբ, հնարավորություն ունեք ձեռք բերել գիրքը հենց ՏաՏայից:
Միջոցառումը նախատեսված է 4-10 տարեկան երեխաների համար, մասնակցության արժեքը՝ 2000դրամ, ծնողները կամ ուղեկցող մեծահասակները կարող են միանալ փոքրերին:
Հանդիպում ենք կիրակի՝ հոկտեմբերի 16-ին, ժամը՝ 14:00-ին:
Միջոցառումը կայանում է 3+ հրատարակչության հետ համագործակցության արդյունքում, հեքիաթի հեղինակը Նարինե Աբգարյանն է, սցենարիստը՝ Արմեն Վաթյանը, նկարիչը՝ Լեւոն Աբրահամյանը, իսկ հայերեն թարգմանության հրատարակիչը՝ Արմեն Կարապետյանը: