Շնորհանդես Գյումրիում
Շնորհանդես
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու հոգեբանական առաջադեմ ուղղությունների վերաբերյալ հանդիպում-շնորհանդեսին: Ծրագրի շրջանակներում նախատեսված է գործնական մաս, որի ընթացքում կներկայացվի՝ ինչպես է աշխատում Բերտ Հելլինգերի տեղաբաշխումների տեխնիկան, որը մեծ տարածում է գտել Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում։ Իսկ տեսական մասի մեջ կնկարագրվեն համաշխարհային ճանաչում ստացած հոգեթերապևտ Ստանիսլավ Գրոֆի «հոլոտրոպ շնչառության» տեխնիկան, Լեոնարդ Օռի մշակած «ռեբեյֆինգի տեխնիկան», մեդիտացիաների բազմազան տեսակներ, ինչպես նաև տարբեր տեխնիկաների փոխկապակցվածության առանձնահատկությունները անհատական աշխատանքի ընթացքում։ Մենք առաջարկում ենք գյումրեցիներին ծանոթանալ հոգեբանության այս նոր ձևաչափի հետ: