Մենահամերգ ՆԱՄ-ում
Հունիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա դաշնակահար Լևոն Կարապետյանի մենահամերգը:
Միջոցառմանը կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Լուդվիգ վան Բեթհովենի, Ֆրեդերիկ Շոպենի, Սեզար Ֆրանկի, Ալեքսանդր Սկրյաբինի ստեղծագործություններից:
Լևոն Կարապետյանը մենահամերգներով և սիմֆոնիկ նվագախմբերի հետ դաշնամուրային կատարումներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում:
2010-2011թթ. Սանկտ Պետերբուրգում հանդես է եկել տեղի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ, 2007թ.` ՀՀ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, 2012թ.` Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ:
2010թ. «Արմենիա մյուզիք սենթրի» կողմից ԱՄՆ-ում թողարկվել է նրա առաջին ձայնասկավառակը:
2013թ. արժանացել է ՀՀ նախագահի՝ երիտասարդ կատարողների մրցանակին:
Ծրագրում՝
1. Յոհան Սեբաստիան Բախ, «Չակոնա» ջութակի համար թիվ 2 ռե մինոր պարտիտից (BWV 1004), դաշնամուրային փոխադրումը՝ Ֆերրուչո Բուզոնիի
2. Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Դաշնամուրային սոնատ թիվ 8 լա մինոր, K.310
3. Լուդվիգ վան Բեթհովեն, Դաշնամուրային սոնատ թիվ 21 դո մաժոր, օպուս 53, «Վալդշտայն»:
4. Ֆրեդերիկ Շոպեն, Սկերցո թիվ 1 սի մինոր, օպուս 20
5. Սեզար Ֆրանկ, Պրելյուդ, ֆուգա և վարիացիաներ երգեհոնի համար սի մինոր, օպուս 18, դաշնամուրային
փոխադրումը՝ Հարոլդ Բաուերի
6. Ալեքսանդր Սկրյաբին, դաշնամուրային սոնատ թիվ 3 ֆա դիեզ մինոր, օպուս 23
Մուտքն ազատ է:
