Առաջինը գիտելիքով
Նոյեմբերի 10-ին Երևանում տեղի կունենա իր ձևաչափի մեջ առաջինը հանդիսացող «Առաջինը գիտելիքով» ֆորումը: Ֆորումի նպատակն է ՀՀ-ում ոչ ֆորմալ մասնագիտական կրթության զարգացումը և միջազգային համալսարաններում կրթական հնարավորությունների ներկայացումը: Ֆորումը կօժանդակի ուսանողներին և նորավարտ երիտասարդներին բացահայտելու սեփական երկրում մասնագիտական աճի և գործատուի կողմից առաջարկվող կրթական և աշխատանքային հնարավորությունները: Մասնակիցները տարբեր միջազգային համալսարաններ դիմելու խորհրդատվություն կստանան և կտեղեկացվեն այլ երկրների կրթական հնարվորությունների մասին:
Մեր հյուրերն են`
Ֆորումի պաշտոնական հյուրերի ցանկում են ՀՀ ԿԳ նախարարը, տարբեր երկրների դեսպանություններ, ՀՀ առաջատար համալսարանների աշխատակիցներ և անվանի դասախոսներ, գործարարներ և մի շարք այլ ոլորտների մասնագետներ:
Մեր առաքելությունը`
Մենք վստահեցնում ենք, որ ֆորումը կնպաստի ՀՀ-ում կրթական որակի բարձրացմանը, կվերականգնի համալսարան-աշխատաշուկա խզված կապը և հնարավորություն կտա հայ երիտասարդներին կրթվել և վերապատրաստվել միջազգային համալսարաններում և կառույցներում, և արտերկրյա փորձը ներդնել սեփական երիկրի զարգացմանը: Սիրով սպասում ենք նրանց, ովքեր ցանականում են դառնալ մրցունակ և հաղթանակող ի հաշիվ փորձի և գիտելիքի:
Ֆորումի տևողությունը` 3 ժամ:
Մուտքը` անվճար:
Ուշադրություն տեղերը խիստ սահմանափակ են:
