Այլ
Փոքրիկիս հետ
Փոքրիկի ծնունդը էապես փոխում է մայրիկի կյանքը։ Այն դարձնում է ավելի երջանիկ, իմաստալից և միևնույն ժամանակ հոգսաշատ։ Հատկապես առաջին բալիկի պարագայում մայրիկներն ունենում են բազմաթիվ հարցեր և մտահոգություններ՝ կապված փոքրիկի խնամքի, զարգացման և դաստիարակության հետ։
Բազմաթիվ մայրիկների խնդրանքով նոյեմբերի 5-ին ժամը 13։30 «Ծիածան» երեխաների զարգացման կենտրոնը սիրով հյուրընկալելու է 0-1 տարեկան փոքրիկներին և մայրիկներին։
Հանդիպման ընթացքում փոքրիկները հնարավրություն կունենան շփվելու և խաղալու միմյանց հետ, իսկ մայրիկները՝ կիսվելու իրենց հուզող հարցերով և ստանալու պատասխաններ։
Այցեվճարը` 3000 դրամ։