Comics Day at TUMO
Հրավիրում ենք կոմիքսասեր հանրության ուշադրությունը: Համեցե՛ք, համեցե՛ք Թումոյի կոմիքսների օրվան: Թումոն և Բադաբադան նվիրում են այս օրը կոմիքսների հետ կապված ամեն ինչին, այնպես որ դժվար թե ձեզ հետաքրքրող մի բան չգտնեք:
- Նկարչական շրջանում թվային նկարչության վարպետները տեղում կերպարներ կստեղծեն: Դրանից հետո թումոցիների միջև կերպարների ստեղծման մրցույթ կանցկացվի, իսկ ժյուրին կընտրի երեք լավագույններին: (Մրցույթի գրանցումը կբացվի շատ շուտով),
- Լավագույն հեղինակները կնկարեն հսկայական կոմիքսներ և այդ ընթացքին կարելի է հետևել միջոցառման ամբողջ ընթացքում,
- Թումոյի ու քաղաքի նկարչական էքսպերտները նույնպես ներկա կլինեն ու կնկարեն ձեզ համար,
- Կանցկացվի Թումո ուսանողների ցուցահանդես,
- Կինոթատրոնում կցուցադրվեն կոմիքսների վրա հիմնված անիմացիաներ,
- Դուք կկարողանաք մասնակցել կոմիքսային ոճով լուսանկարահանման,
- Ու, ի վերջո, հասանելի կլինեն թեմատիկ պիտակներ, բացիկներ, շապիկներ, պայուսակներ և այլն:
Դե ուրեմն, պատրաստվեք, վերհիշեք ձեր սիրելի կոմիքսները, կտեսնվե՛նք հոկտեմբերի 29-ին:
