Քեթի Մելքաձե անհատական ցուցահանդես/ Keti Melkadze solo exhibition
Նոյեմբերի 1-3-ը Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա Քեթի Մելքաձեի (Վրաստան) անհատական ցուցահանդեսը, որի ընթացքում կցուցադրվեն վերջին 2 տարիներին շինարարական ցանցից պատրաստված աշխատանքները:
Քեթի Մելքաձեն ծնվել է Թբիլիսիում (Վրաստան): 1985-ին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը լեզվաբանի մասնագիտությամբ: Երկու տարի առաջ սկսել է ստեղծել քանդակներ շինարարական մետաղյա ցանցից: Ունեցել է 5 անհատական ցուցահանդես: Մասնակից է 10 խմբային ցուցահանդեսների: Աշխատանքները գտնվում են Վրաստանի թանգարաններում, զանազան հաստատություններում և թատրոններում:
Ինչպես նշում է արվեստաբանության դոկտոր Գոգի Խոշտարիան, վրացական ժամանակակից քանդակի ասպարեզում այդ ուղղության սկիզբը դրել է Կախի Էրաձեն: Քեթին շարունակում է այդ ուղղությունը՝ չունենալով մասնագիտական կրթություն, 50 տարեկան հասակում, նա սկսեց ստեղծագործել՝ իր կամերային աշխատանքների մեջ ցուցաբերելով յուրահատուկ արտիստիկ ոճ: