Halloween-ը Monster High-ի հետ
Monster High-ի սիրելի երկրպագուներ, այս տարի ևս մենք ձեզ համար հաճելի անակնկալ ունենք։ Halloween-ի կապակցությամբ կանցկացնենք Monster High մրցույթ` այս անգամ կանոնների որոշակի փոփոխություններով։
Ահա մեր մրցույթի կանոնները`
5 օր շարունակ` հոկտեմբերի 24-28-ը օրական 3 անգամ կհրապարակվեն տարբեր հարցեր Monster High մուլտֆիլմի և կերպարների մասին։ Յուրաքանչյուր հարցից 2 ժամ անց կհրապարակվի պատասխանը։ Հարցի պատասխանը հրապարակելուց հետո ստացված պատասխանները միավոր չեն վաստակի։ Հարցերի պատասխանները պետք է ուղարկեք մեր էջին անձնական նամակով` նամակում անպայման նշելով հարցի համարը /օրինակ` Հարց1/: Խնդրում ենք նկատի առնել, որ հարցի հրապարակման տակ գրված պատասխանները չեն հաշվարկվի որպես ճիշտ պատասխան։ Յուրաքանչյուր մասնակցից կընդունվի միայն մեկ պատասխան, և նույն հարցին վերաբերող 2-րդ նամակը նույնպես չի հաշվվի:
Առաջին 5 օրերի ընթացքում առավելագույն միավորներ հավաքած 9 մասնակիցները կանցնեն 2-րդ փուլ։
2-րդ փուլում 9 մասնակիցները կբաժանվեն 3 խմբի, համապատասխանաբար` յուրաքանչյուր խմբում 3 մասնակից։ Այս մասնակիցներին կտրվեն հուշում հարցեր, որոնց պատասխանները գուշակեու արդյունքում նրանք կբացահայտեն թաքնված նվերների գտնվելու վայրերը։ Նվերը կհասնի այն մասնակցին, ով առաջինը կգտնի այն։ Մրցույթի մրցանակները 3-ն են լինելու, այնպես որ պետք է առավելագույն ճկունություն ցուցաբերել ամբողջ մրցույթի ընտացքում։
Հատուկ նրանց համար, ովքեր սիրում են հավաքել Monster High տիկնիկներ, նշենք, որ մրցույթին զուգընթաց մինչև հոկտեմբերի 31-ը Երևան Սիթի (Կոմիտաս 60/2), OBBO Toys (Dalma), Megatoys, Սայաթ–Նովա 40/1 և Երևան Մոլ), Begemotik (Աբովյան 2/5 տարածք 43), Կոմիտաս 54, American Bubble,Yerevan Mall,) խանութներում կգործի ակցիա, որի շրջանակներում Monster High նշված տեսականու տիկնիկ գնելու դեպքում 2-րդը կստանաք նվեր։
Բոլորիդ մաղթում ենք հաջողություն։
