«Մոնակոյի արքայադուստրը». Ֆիլմ և էթիկա
Կինոն այն եզակի արվեստն է, որտեղ բոլորս գտնում ենք մեզ՝ բացահայտելով նոր աշխարհներ ու մարդկանց։ Եվ մեր դիտած յուրաքանչյուր ֆիլմի ավարտին՝ լավ, թե վատ, մենք ուզում ենք խոսել, քննարկել, գովել կամ վատաբանել դրանք։ Իսկ քննարկումն առավել հետաքրքիր կարող է դառնալ, եթե դիտորդները՝ ֆիլմի ամբողջ գեղեցկության և ընթացքի մեջ չմոռանան ուշադրության դարձնել նաև էթիկային։ Չէ՞ որ ֆիլմերի բոլոր այն հերոսներն ու հերոսուհիները, ովքեր պահպանվել են մեր հիշողության մեջ, որպես կանոն երկար աշխատել են էթիկայի բարձր մասնագետների հետ։ Եվ հենց էթիկայի գիտությունն է կերտել յուրաքանչյուր կերպարի անհատականությունը՝ արտաքինից մինչև ներքին։ Ահա թե ինչու նոյեմբերի 5-ին՝ 19։00-ին, դու պետք է լինես #LOFT-ի կինոսրահում։
Էթիկայի մասնագետ Մարգարիտա Խաչատրյանն առաջարկում է դիտել «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմը, ապա այն քննարկել՝ էթիկայի տեսանկյունից հենց մասնագետների հետ։
Թեյ, սուրճ, քաղցրավենիք, հարմարավետ բազմոցներ և ազատ արտահայտվելու հնարավորություն․ բաց մի թող շաբաթ երեկոն #գրագետ կազմակերպելու քո հնարավորությունը։
Մուտքը՝ 1500 դրամ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: