Կինոդիտում. Ֆավնի լաբիրինթոսը
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
Այս շաբաթ օրը՝ հուլիսի 16-ին՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք ԷՕՆում՝ միասին դիտելու կինոմատոգրաֆիայի պատմության մեջ ամենավախենալու հեքիաթներից մեկը՝ Ֆավնի լաբիրինթոսը:
Իսպանիա: 1944 թվական: Ապստամբների մի խումբ մարտնչում է նացիստների դեմ հյուսիսային Նավարայի անտառապատ լեռներում: Տասնամյա միայնակ և երազկոտ Օֆելյան իր հղի մոր՝ Կարմենի հետ տեղափոխվում է խորթ հոր՝ Կապիտան Վիդալի ռազմական ճամբար: Հեքիաթներով տարված աղջնակը տանից ոչ շատ հեռու հայտնաբերում է մի հին լաբիրինթոս, ուր հանդիպում է Ֆավնին: Պարզվում է՝ Օֆելյան կախարդական թագավորության կորած արքայադուստրն է: Իր թագավորություն վերադառնալու համար Ֆավնը երեք հանձնարարություն է տալիս աղջկան, որոնք պետք է կատարվեն մինչև լիալուսին:Ոչ ոք չպետք է իմանա դրա մասին:
Տևողություն՝ 118 րոպե
Լեզու՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն` անգլերեն ենթագրերով:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ` թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
Pan's Labyrinth - Official Trailer
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արկադի Դումիկյան 2023
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Диана Арбенина и Ночные Сна...
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 10.000-32.000դր.: