AGBU Green Talks & "Toprak Petq Chi": Let's Talk Plastic
ՀԲԸՄ Հայաստանը շարունակում է «Կանաչ Զրույցներ» շարքը բնապահպանության թեմաներով:
«Տոպրակ պետք չի» նախաձեռնությունը և ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում են Ձեզ «Կանաչ Զրույցներ» շարքի հինգերորդ և այս տարվա վերջին հանդիպմանը, որը կոչվում է Պլաստիկ:
Նոյեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք Ադամյան 2/2), կլսենք «Տոպրակ պետք չի» նախաձեռնության հիմնադիր և կազմակերպիչ Կարինե Վաննի հակիրճ խոսքը վերոհիշյալ թեմայի շուրջ, իսկ այնուհետև, ստանալով մեր անհատական կտորից տոպրակները, կանցնենք դրանց նկարազարդմանը տեղում՝ օգտագործելով սփրեյ ներկեր ու սթենսիլներ:
Մասնակցությունն ազատ է, սակայն «Տոպրակ պետք չի» նախաձեռնության կազմակեպիչների խնդրանքն է, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան իրենց հետ տանել տոպրակը, նվիրաբերեն 3000 ՀՀԴ այս նախաձեռնությանը, որպեսզի այն շարունակի իր գործունեությունն ու նպաստի թեմայի մասին իրազեկվածության բարձրացմանը:
Խնդրում ենք գրանցվել և միանալ միջոցառմանը:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: