Sustainable Development, WHY?
«Կայուն զարգացումը մարդկության ապագայի ամենամեծ մարտահրավերներից է: Ահա թե ինչու կայուն զարգացման վերաբերյալ բնապահպանական կրթությունն առաջնահերթություն է»
Բնության ու արվեստի սիրահարներ ջա՛ն,
«Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը սիրով հրավիրում է ձեզ աշխարհահռչակ ֆրանսիացի լուսանկարիչ և պրոդյուսեր Յան Արթյուս-Բերտրանի «Կայուն զարգացում, ինչու՞» ցուցահանդեսի բացմանը՝ նոյեմբերի 11-ին, 17:00, Մոսկվա կինոթատրոնի II հարկում:
Ցուցահանդեսը ներկայացնում է բնապահպանական և սոցիալական այսօրվա մարտահրավերները, որ վաղվա աշխարհի կերտողներն են: Ցուցահանդեսի առանցքում հարգանքն է մարդկային բազմազանության և բնական պաշարների հանդեպ։
Ցուցահանդեսը «GoodPlanet» հիմնադրամի, Յան Արթյուս Բերտրանի, Ֆրանսիայի բարձրագույն կրթության և հետազոտությունների, բնապահպանության, կայուն զարգացման և էներգիայի նախարարությունների համատեղ աշխատանքն է։ Հայաստանում իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։
