Մտքի Ուժը և Ցանկությունների Կատարման Տեխնիկա
Սիրելի' բարեկամներ, գիտե՞ք, թե որն է երջանիկ ու դժբախտ, աղքատ և հարուստ, այլ կերպ ասած` անհաջողակ և հաջողակ մարդկանց մտածելակերպի տարբերությունը: Անհաջողակը սիրում է ասել. «Ինձ դա պետք չէ. առանց այդ էլ ես շատ բան գիտեմ, էհ, դրանից ինչ օգուտ ...», իսկ հաջողակ մարդը, չբավարարվելով ձեռք բերածով, անընդհատ ՍՈՎՈՐՈՒՄ Է իր ողջ կյանքի ընթացքում, ձգտում ավելիին: Իսկ դո՞ւք… դուք ինչպե՞ս եք մտածում:
«Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ-ն և «Մտքի ուժը» դրական մտածելակերպի հոգեբանության մատենաշարի հինգ գրքերի հեղինակ, հոգեբան Էմմա Տանանյանի հետ համատեղ կազմակերպում են «Մտքի ուժը և ցանկությունների կատարման տեխնիկան» խորագրով թրեյնինգ-սեմինարների շարք: Առաջին հանդիպումը կմեկնարկի շատերիս համար սիրելի դարձած Թիմ թայմ հակասրճարանում:
Եթե սիրում եք ինքնակատարելագործվել, եթե ուզում եք հաջողությունը դարձնել ձեր կյանքի մշտական ուղեկիցը, ուրեմն այս թրեյնինգները հենց ձեզ համար են: Մասնակցելով այս թրեյնինգին` դուք կստանաք ոչ միայն տեսական, այլև մի շարք պրակտիկ գիտելիքներ: Հիշեք, որ դուք եք կերտում ձեր ապագան ձեր իսկ մտքերով:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ու կբացահայտվեն հարցեր, որոնք հուզում են շատերին: Օրինակ.
Ինչո՞ւ մեկը գնալով հարստանում է, իսկ մյուսը՝ աղքատանում…
Ինչո՞ւ ամեն ինչ անում եք, բայց ձեզ մոտ ոչինչ չի ստացվում…
Ի՞նչ է բախտն ու ճակատագիրը…Ինչո՞ւ իմ բախտը չի բերում…
Կարող եմ արդյո՞ք ղեկավարել կյանքս և ապրել երջանիկ կյանքով…
Ինչպե՞ս բարեկամանալ ու համագործակցել սեփական գիտակցության ու ենթագիտակցության հետ…
Ինչպե՞ս ճիշտ հարաբերվել ինքդ քեզ և շրջապատի մարդկանց հետ…
Կա՞ն արդյոք կյանքում գաղտնիքներ, որոնց մասին դուք դեռևս ոչինչ չգիտեք….
Այո, իհարկե, կան: Դրանք հին են այնպես, ինչպես մարդկությունը և ապացուցվել են մարդկության ապրած կյանքով: Դրանք եղել են միայն թագավորների մենաշնորհը, իսկ այս թրեյնինգներից հետո դրանք այլևս գաղտնիք չեն լինի ձեզ համար:
Մասնակցության համար գրանցվելը պարտադիր է: Տեղերը խիստ սահմանափակ են: Յուրաքանչյուր հանդիպման մուտքավճարը`1500 դրամ: Մասնակիցներին սպասվում են անակնկալներ:
Սիրով սպասում ենք:
