Կինո
«Արարատից Եվրոպա»
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Արարատից Եվրոպա» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը պատմում է Հայաստանի, Եվրոպայում սրբացված հայերի և Լեոնարդո դա Վինչիի` Հայաստան կատարած ճամփորդության մասին, որի արդյունքում եվրոպական եկեղեցաշինությունը ստացավ հայկական դիմագիծ:
Ֆիլմում ներառված են փաստեր, որոնք հանրությանը ներկայացվում են առաջին անգամ:
«Արարատից Եվրոպա» փաստավավերագրական ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, Վրաստանում, Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում:
Սցենարի հեղինակ՝ Արսեն Հակոբյան
Ռեժիսոր՝ Արտակ Ավդալյան
Օպերատոր՝ Արտակ Ավդալյան
Մուտքն ազատ է:
