Ցուցահանդես
Ցուցահանդես ՆԱՄ-ում
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա նկարիչ, մարզիչ, դերասան Վարդան Հովակիմյանի «Գրիչը միայն գրելու համար չէ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցադրության ընթացքում կներկայացվեն գրիչով արված յուրօրինակ և հետաքրքիր աշխատանքներ:
Այս ցուցահանդեսի միջոցով Վարդան Հովակիմյանը ցանկանում է ցույց տալ, որ գրիչով էլ կարելի է ստեղծագործել և գլուխգործոցներ կերտել:
Մուտքն ազատ է:
