Ցուցահանդես
Արտ Ֆեստ Փառատոնի Մրցանակակիրների Ցուցահանդես
Նոյեմբերի 16-ին ժամը 16:00 -ին, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենա "Արտ Ֆեստ 2016" միջազգային երիտասարդական բաց փառատոնի կերպարվեստի ոլորտի մրցանակակիրների եռօրյա (նոյեմբերի 16-18) ցուցահանդեսի բացումը: Միջոցառումն իրականացվում է Երիտասարդ ստեղծագործողների միության՝ "Արտ Ֆեստ 2016" փառատոնի մրցանակակիրների մասնագիտական աջակցության ծրագրի շրջանակում։
Սիրով հրավիրում ենք կերպարվեստի բոլոր սիրահարներին:
