Այլ
Հայկական ուրց VS չինական pu-erh
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, #LOFT-ը վերածվելու է արենայի. Չինաստանի ամենահզոր ու հայտնի Պուերը հանդիպելու է հայկական հիասքանչ Ուրցին։
Մենք հյուրընկալելու ենք Tea Studio Halabyan-ից Hrant Zen Danduroff-ին և Al'vina Babasyan-ին, ովքեր ներկայացնելու են մեզ այս համեղ թեյերը՝ ընտրության բարդ հնարավորությունը թողնելով, իհարկե, մեզ:
Հայկական ուրցի հյուրասիրությունն այդ օրը մեզ համար կազմակերպելու է Darman-ը, իսկ չինական pu-erh-ինը՝ Maître de Thé Armenia-ն:
Երեկոյի ընթացքում վայելելու ենք էլի մի քանի հայտնի ու հազվագյուտ թեյեր: Նախատեսվում է նաև քաղցրավենիքի և մուրաբայի համեղ հյուրասիրություն, որը մեզ համար կկազմակերպի Green Lane NGO-ն:
Մուտքավճար՝ 2000 դրամ:
