Այլ
«Այբ» դպրոցի Ամանորյա Բարեգործական Տոնավաճառ
Տոներն են մոտենում :) Շուտով ամանորյա տրամադրությունը կտարածվի ամենուր:
Սիրով հրավիրում ենք բոլորին մեր ամենամյա ամանորյա բարեգործական ցուցահանդեսին, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-18:00-ն «Այբ» ավագ դպրոցում:
Այս տարի միջոցառումը նախաձեռնել են «Այբ» դպրոցի շրջանավարտները:
Ցուցահանդես-վաճառքին Ձեզ սպասում են ամենատարբեր ապրանքներ՝ տոնական զարդերերից և խաղալիքներից մինչև մեր աշակերտների ձեռքի աշխատանքները: Ընտրեք Ձեր մտերիմների համար ամանորյա յուրօրինակ նվերներ մեզ մոտ:
Ձեզ են սպասում նաև «Այբ»-ի ծնողական խորհրդի կողմից պատրաստված ավանդական համեղ ուտելիքները:
Մուտքն ազատ է :)
