Կարիերայի պլանավորում թրեյնինգ
ՀԳՀՄ Գործարարության դպրոցը իրականացնում է դասընթաց «Կարիերայի պլանավորում» թեմայով: Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են բարելավել և ավելի գրավիչ դարձնել իրենց CV-ները, գտնել ցանկալի աշխատանք և լավագույնս դրսևորեն հարցազրույցի ժամանակ:
Բովանդակությունը
- Ինչպես գրել գրավիչ CV կամ Resume (հիմնական բաժինների քննարկում, պրակտիկ օրինակներ, գործատուների տեսանկյունը, կատարվող հիմնական սխալները և այլն)
- Ինչպես փնտրել աշխատանք (աշխատանքի հիմնական աղբյուրներ, հանդիպումներ և կապերի ձևավորում, այլ աղբյուրներ, դիմելու գործընթացը)
- Ինչպես ճիշտ դրսևորել ինտերվյուի ժամանակ (արդունավետության բարձրացում, հիմնական տրվող հարցեր, ինչ հարցեր տալ վերջում)
Դասընթացի ավարտին տրամադրվում են վկայականներ:
Երբ՝ Նոյեմբեր, ժամը՝ 16:00 – 19:00, ներառյալ սուրճի ընդմիջումը
Արժեքը՝ 7000 դրամ
