The Art of Listening: Սաթիկ Սեյրանյան
Դեկտեմբերի 2 ին՝ ժամը 19։00-ին, #LOFT ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա The Art оf Listening նախագծի հերթական հանդիպումը։
Այս անգամ հյուրընկալելու ենք մեդիա ոլորտի մասնագետ, «168 Ժամ» թերթի (168.am) գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «R-Էվոլյուցիա» հեռուստանախագծի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանին։
Հանդիպան ընթացքում Սաթիկ Սեյրանյանը կվարի սեմինար՝ «Մեդիայի դերը սոցիալական հարցերի բարձրացման և լուծման հարցում» խորագրով։
Հանդիպումը կանցկացվի ինտերակտիվ ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել և քննարկել Սաթիկ Սեյրանյանի հետ։
Մուտքը՝ LOFT-ի երեքժամյա տարիֆով՝ 1500 դրամ։
____________________________________________________
#TheArtOfListening նախագիծը ազատ հարթակ է, որտեղ կա հնարավորություն բարձրաձայնել, քննարկել, խոսել ու լսել սոցիալական և հասարակական խնդիրների մասին՝ արվեստի և գիտության տարբեր ոլորտների միջոցով։ Նախագծի նպատակն է սոցիալական խնդիրների արծրածումն ու լուծման տարբերակներ գտնելը: Նախագիծը կոորդինացվում է The LOFT ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի կողմից։
________________________________________________________
Ուզու՞մ եք մշտապես տեղյակ լինել #LOFT-ի միջոցառումներին, ապա ներբեռնեք LOFT-ի էլեկտրոնային քարտը պարզապես բացելով հետևյալ հղումը` loft.icard.am։ Քարտը ներբեռնելուց հետո գտեք այն Wallet (iOS) և Passwallet (Android) հավելվածներուվ:
